Ապրիլի 7-ին Փաշինյանը կհանդիպի Պուտինի հետ

Ապրիլի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով»,- գրել է Գևորգյանը։

Մեկնաբանել