«Վստահ էի՝ կրկին քայլելու եմ»․ Նարեկ Դարբինյանի պատմությունը

Նարեկ Դարբինյանը ծառայության է մեկնել 2013-ին,վիրավորվել մարտական հերթապահություն իրականցնելիս՝ զորակոչվելուց տասն ամիս հետո։ Հակառակորդի դիպուկահարի կրակոցը վնասել է Նարեկի ողնաշարը՝ տևական ժամանակ զրկելով քայլելու հնարավորությունից։ Այսօր արդեն Նարեկը տեղաշարժվում է ինքնուրույն ու թեև դեռ ունի առողջական խնդիրներ, սակայն դա չի խանգարում նրան լավատեսությամբ առաջ շարժվել։