Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց

ռոբերտ քոչարյան- robert kocharyan

Դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատարանը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցրեց քրեական հետապնդումը նաև Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ճանաչել էր Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել էր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անվավեր ճանաչվելու հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնել։

Մեկնաբանել