Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենը պետք է կարողանա ասել՝ «ոչ». Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, որն օրեր առաջ հայտարարել էր իր լիազորությունները վայր դնելու մասին, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել է հիմնադրամի կատարած աշխատանքի, դրոշմանիշային վճարների կատարման հարցում առաջացած խնդիրների և նոր տնօրենի ընտրության մասին: Նա վստահ է՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենը ով էլ լինի՝ պետք է կարողանա ասել՝ «ոչ»: Այս համատեքստում Ավետիքյանը նշում է, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներն իրեն առաջարկել են հիմնդրամի գումարներն այլ նպատակով օգտագործել, սակայն մերժում են ստացել:

Մեկնաբանել