Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը իր դռները բացել է Ստեփանակերտում

Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը հիմնադրվել է Շուշիում 2015 թվականին։ Պատերազմից հետո ուսումնարանը հանգրվանել է Ստեփանակերտում՝ նոր հասցեում։ Չնայած շենքն ու մեծ քանակությամբ գույք կորցնելու փաստին՝ ուսումնարանը շարունակում է գործել և ընդունելություն է հայտարարել 2021-2022 ուսումնական տարվա համար։