Սևան. սիգի որսի դեմ՝ այլընտրանքային եկամտի աղբյուրներով

Սիգը Սևանի ափամերձ գյուղերի ապրուստի միջոցն է եղել տարիներ շարունակ։ Սևանա լճի էկոլոգիապես ծանր վիճակն ու ափամերձ համայնքների բնակչության աղքատության մակարդակը մշտապես փոխկապակցված են եղել․ աղքատության աճին զուգընթաց մեծացել է «հարձակումը» Սևանի վրա։ Այժմ համայնքներն ու հասարակական կազմակերպությունները սիգի որսը կտրուկ արգելելու փոխարեն լճի ափամերձ գյուղերի համար այլընտրանքային եկամտի աղբյուրներ են ստեղծում։