Հենրիխ Մխիթարյանը Շախտյորի հետ նվաճում է Ուկրաինայի սուպերգավաթը (տեսանյութ)

Ուկրաինայի սուպերգավաթի խաղում Դոնեցկի «Շախտյորը» 2:0 հաշվով պարտության մատնեց նույն քաղաքի «Մետալուրգին» և նվաճեց պատվավոր տիտղոսը: Պյատենկոյի սաները չկարղոացան արժանի դիմադրություն ցույց տալ մրցակցին: «Հանքափորների» առավելությունն ամբողջ հանդիպման ընթացքում ակնհայտ էր և հաշիվը կարող էր խոշոր լինել:

Հանդիպման 5-րդ րոպեին հաշիվը բացեց Ադրիանոն, իսկ 35-րդ րոպեին Կոստան կրկնապատկեց այն:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր, իսկ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը` «Մետալուրգի»: Մեր երկու ֆուտբոլիստներն էլ խաղացին առանց փոխարինման: Արտակ Եդիգարյանը «Մետալուրգի» պահեստայինների նստարանին էր և այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել