Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը որոշմամբ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի:

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը։

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին, իսկ հունիսի 23-ին դատարանի որոշմամբ 1 ամսով կալանավորվել էր։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Հուլիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինել էր գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։

Մեկնաբանել