Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի մասին։ Փաշինյանի խոսքով՝ այդ ճանապարհի հետ կապված Ադրբեջանը խնդիրներ է ստեղծում, քանի որ Հայաստանը նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններում չի ֆիքսել Ադրբեջանին միջանցք տրամադրելու դրույթ։ Նա նաև բացատրեց, թե ինչու է Սյունիքի մարզի տարբեր վայրեր ադրբեջանական անվանումներով անվանել։
Նիկոլ Փաշինյանը՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին
-
Չգիտեմ՝ ինչ զարգացումներ կլինեն․ Բագրատ արք․ Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումն այսօր Հաղարծինից շարժվեց Դիլիջան, ապա քայլերթով շարունակեց դեպի Սևան։ Դիլիջանում Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Տավուշը հանուն հայրենիքի» անվանումն ստացած շարժումը նախատեսում է քայլերթով հասնել Երևան մայիսի 9-ին։
-
LIVE. Բագրատ Սրբազանի շարժումը՝ Դիլիջանից Երևան
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած շարժումը երեկ հասավ Հաղարծին։ Այսօր առավոտյան Հաղարծնի վանքում արքեպիսկոպոսը պատարագ մատուցեց, որից հետո մեքենաներով շարժվեցին Դիլիջան։ Ժամը 2-ին Դիլիջանից մեկնարկել է քայլերթը դեպի Երևան։
-
Տավուշում սկսված ցույցի մասնակիցները երթով շարժվեցին Երևան
Տավուշում օրեր տևած ցույցերից հետո այսօր ժամը 16-ին մոտ ցուցարարների խումբը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Սարիգյուղ հատվածից մեքենաներով գնացել են Հաղարծին, որտեղ գիշերելուց հետո կշարունակեն քայլերթով գնալ Երևան, որտեղ նախատեսում են լինել մայիսի 9-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի,- Տավուշի թեմի առաջնորդի խոսքը մեջբերում է Ազատությունը։- Էս շարժումը բնականից է առաջացել, բնական էլ գնում է»:
-
Վրաստանը կառավարող օլիգարխը` իրականությունից կտրված․ OC Media
OC Media-ի խմբագրական հոդվածը՝ թարգմանաբար Բիձինա Իվանիշվիլին, որը նախկինում գործում էր կուլիսների ետևում, այժմ արդեն սկսել է գործել բաց՝ Վրաստանի ապագայի վերաբերյալ իր մռայլ տեսլականով։ Իրականությունից կտրված և էմոցիոնալ իր ելույթում՝ լի դավադրության տեսություններով և բռնաճնշումների սպառնալիքներով, Վրաստանի իշխող օլիգարխը հստակ հասկացնել տվեց, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այլախոհությունը երկրի ներսում կամ Արևմուտքում իր քննադատների կողմից: Մեկուսի կյանք վարող միլիարդատերն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության «պատվավոր նախագահը» ապրիլի 29-ին իջավ Թբիլիսիի վերնամասում գտնվող իր պողպատե պալատից և երևաց հանրությանը, ինչը հազվադեպ երևույթ է։ Խորհրդարանի դիմաց Բիձինա Իվանիշվիլին բարձրացավ բեմ՝ ներկայացնելու երկրի վերաբերյալ իր ծրագրերը: Նա խոստացավ պայքարել հանուն օտարերկրյա գործակալների […]
-
Ի՞նչ է կատարվում փակ Կիրանցում
Կիրանց տանող ճանապարհը երկու օր է՝ փակ է: Բազմաթիվ ոստիկանական ուժեր շարունակում են այնտեղ հսկողություն իրականացնել, բայց ՍիվիլՆեթի թիմին հաջողվել է հասնել Կիրանց գյուղ։ Բնակիչների խոսքով՝ ընթացքի մեջ են ականազերծման աշխատանքները, շուտով կսկսեն սահմանագծել Կիրանցի հատվածը։