Համահայկական հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար․ Փաշինյան

Հայաստան համահայկական հիմնադրամի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հավաքված միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունը հետպատերազմական շրջանում իրականացրել է ավելի քան 100 մլրդ դրամի հատկացում՝ պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար։ Այդ 100-ից 52 մլրդը եղել է Համահայկական հիմնադրամի միջոցներից, մնացած ավելի քան 50 մլրդը եղել է պետական բյուջեի միջոցներից»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն՝ իրականացվել աուդիտ՝ հնարավոր չարաշահումները և հանգանակված գումարների վատնումները բացահայտելու համար․ «Այդ աշխատանքներն արվել են և ամփոփվել են։ Որքան ես տեղյակ եմ, աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել