Կառավարությունն արդեն պետք է սկսի նոր ատոմակայանի նախագծումը. զրույց փորձագետի հետ

ՄԱԿ-ի՝ Էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում «մեծ բացթողում» է համարում այն, որ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նոր ատոմակայանի կառուցման մասին խոսք չկա: Չնայած նոր ատոմակայանի կառուցման մասին բանավոր պնդումներին՝ փորձագետը այդ ուղղությամբ տարվող լուրջ աշխատաք դեռ չի տեսնում: Մեծամորի ատոմակայանը խորքային արդիականացումից հետո կարող է աշխատել առավելագույնը մինչև 2036 թվականը, իսկ նոր ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 10 տարի: Ուստի կառավարությունն արդեն 2022 թվականից, ըստ Մարջանյանի, պետք է լծվի այդ գործին, որպեսզի 2036 թվականին արդեն շահագործվի նոր ԱԷԿ-ը:

Մեկնաբանել