Մենք պահանջում ենք Բաքվի պուրակի ամբողջական փակում. Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին հայցով պահանջում է վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել Բաքվում հիմնված ռազմավարի պուրակը և պաշտպանել Արցախի գրավյալ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը: Ակնկալվում է, որ դատարանը հրատապ միջոցների կիրառման հայցով որոշում կկայացնի մեկուկես ամսից:

Մեկնաբանել