Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, հաղորդում է Կրեմլի կայքը։
Ի շարս տարբեր հարցերի՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,- նշվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։