Սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տարբեր հարցեր են․ Փաշինյան

nikol pashinyan

Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սահմանազատման գործընթացն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տարբեր հարցեր են։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տարբեր հարցեր են և այդ հարցերի քննարկման բովանդակությունն ու բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ այդ հարցերն իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»,- նշեց Փաշինյանը։

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է «խաղաղության պայմանագիր» կնքել, սահմանազատում և սահմանագծում իրականացնել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով։

Մեկնաբանել