Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցառումները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համատեքստում:

«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները։