Կարեն Սարուխանյանն ազատվել է արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ Կարեն Սարուխանյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։

Սարուխանյանն արտակարգ իրավիճակների փոխնարարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի սեպտեմբերի 8-ից։

Կարեն Սարուխանյանը 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունվարը եղել է Շիրակի մարզպետ: 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։