Ռազմագերիների ազատումը հնարավոր է ոչ այնքան դատական մեխանիզմով, որքան քաղաքական բանակցություններով

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ դեկտեմբերի 7-ի որոշումները՝ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ներկայացրած հայցերով, նույն բնույթի են, թեև Հայաստանի ավելի շատ պահանջներ են բավարարվել դատարանի կողմից․ Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։ «Ես չեմ տեսնում որևէ դատական մեխանիզմ, որը թույլ կտա ազատել ռազմագերիներին, դա հնարավոր է քաղաքական բանակցությունների արդյունքում»,- ասում է Պետրոսյանը։ Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ առանձին նախաձեռնությունների մասով Գուրգեն Պետրոսյանը կարծում է, որ դրանք պետք է ունենան մեկ ջահակիր՝ Հայաստանի Հանրապետությունը, որը պետք է հավաքագրի և կենտրոնացված կերպով պահի ամբողջ ապացուցողական բազան։

Մեկնաբանել