Գործատուն կկարողանա աշխատանքից ազատել պատվաստման կամ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատակցին

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով գործատուն կկարողանա աշխատանքից ազատել կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի պատասխան չներկայացնող աշխատակիցներին։

Գործատուն այսուհետ այս հիմքով հնարավորություն է ստանում չթույլատրել աշխատակցին ներկայանալ աշխատանքի, իսկ 10 աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն կարողանալու է խզել աշխատանքային պայմանագիրը։ Նախագծին կողմ քվեարկեց 55 կողմ, դեմ՝ 23, ձեռնպահ 6 պատգամավոր։ Հարցը քննարկվելու է նաև երկրորդ ընթերցմամբ՝ 24 ժամվա ընթացքում։

Մեկնաբանել