Հայհոյանքը քրեականացնելուց հետո հարուցվել է 166 քրեական գործ

Դատախազությունը հայտնում է, որ ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի։

2021-ի օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ Քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն փոփոխության՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու համար:

«Արձանագրվել է առերևույթ հանցավոր արարք կատարելու 247 դեպք: Դրանցից 56-ի պարագայում առերևույթ ծանր վիրավորանքը հասցվել է պետական իշխանության ներկայացուցչին, 5-ի դեպքում՝ քաղաքական գործունեւությամբ զբաղվող անձանց, իսկ 186-ի դեպքում՝ այլ անձանց: Արձանագրված դեպքերից 71-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, այդ թվում՝ 5-ը՝ հանցադեպի բացակայության, 41-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 25-ը ՝ բողոքի բացակայության հիմքերով: Հարուցվել է ընդհանուր 166 քրեական գործ, որոնցից 154-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան»,- տեղեկացնում են դատախազությունից։

Քննվող քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի:

Մեկնաբանել