Դելիմիտացիան ու դեմարկացիան ռուս-ադրբեջանա-թուրքական օրակարգ է, որը Հայաստանն ընդունեց․ Լիլիթ Գևորգյան

Հայաստանում տարվում է հիբրիդային պատերազմ, և դրա մաս է կազմում հենց ինքը՝ իշխանությունը․ Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Լոնդոնի IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։ Նրա համոզմամբ՝ դելիմիտացիան ու դեմարկացիան ռուս-ադրբեջանա-թուրքական օրակարգ է, որը մատուցվեց Հայաստանին, և վերջինս ընդունեց այն։ Վերլուծաբանը վստահ է՝ թե նախկին, թե ներկա ուժերն իրենց օրակարգերով սպառված ուժեր են․ Հայաստանին այսօր կենսականորեն անհրաժեշտ է պետականամետ նոր ուժ։