Կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի․ Նիկոլ Փաշինյան

Կառավարման խորհրդարանական համակարգը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է չփոխվի։

«Բոլորը չեն, որ այդպես են կարծում։ Հանրապետության նախագահը, օրինակ, մնում է իր տեսակետին, որ պետք է փոխվի (կառավարման համակարգը – խմբ․)»,- այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։

Այնուամենայնիվ, վարչապետի խոսքով՝ սահմանադրության մեջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, բայց «կոստյոմ, գլխարկ, կոշիկ կարելու մտադրության չկա»։

«Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո երկրում ռազմական հեղաշրջման իրավիճակ էր, ռազմական դրության պայմաններում երկրի ղեկավարը չի կարողանում արագ կադրային փոփոխություն անել»,- ընդգծեց նա։

Վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց։ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը վարչապետի աշխատակազմ է ներկայացվելու մինչև 2023 թվականի հունիս։

Մեկնաբանել