Չեչնիայում, ըստ իրավապաշտպանների, կառավարության քննադատների տասնյակ հարազատներ են առևանգվել

Վտարանդի չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը տեսաուղերձում պատմում է իր հարազատների առևանգման մասին։ Լուսանկարը՝ YouTube-ից

OC Media

Չեչնիայում դեկտեմբերի 22-ից սկսվել են մարդկանց զանգվածային առևանգումներ։ Ըստ հաղորդումների՝ առևանգվել են կառավարության քննադատների ընտանիքների մինչև 50 անդամներ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել է առևանգումների մասին հաղորդումները, սակայն դրանք որակել է որպես «անձնական վիրավորանքներով» պայմանավորված հնարավոր հաշվեհարդարի դեպքեր:Թումսո Աբդուրախմանովը, որը վտարանդի չեչեն բլոգեր է և ներկայում բնակվում է Շվեդիայում, դեկտեմբերի 22-ին առաջինն է հայտնել իր հարազատների առևանգման մասին։

Այնուհետև Չեչնիայի իշխանությունների այլ քննադատներ սկսեցին հայտնել իրենց ընտանիքի անդամների առևանգման նմանատիպ դեպքերի մասին։ Դրանց թվում է նաև Մանսուր Սադուլաևը, որը բլոգեր է և Vayfond-ի՝ Շվեդիայում չեչենների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հիմնադիրն է:

Իրենց ընտանիքների անդամների առևանգման մասին հայտնել են նաև Գերմանիայում բնակվող Մինկաիլ Մալիզաևը ու Ասլան Արծուևը, ինչպես նաև Խասան Խալիտովը, որը ներկայում բնակվում է Թուրքիայում։

Դեկտեմբերի 25-ին «Ընդդեմ խոշտանգումների կոմիտե» ռուսական ՀԿ-ի հյուսիսկովկասյան մասնաճյուղի իրավաբան Աբուբաքար Յանուլբաևը հայտնել է, որ Գրոզնիում և Գոյտի գյուղում առևանգվել են իր մի քանի հարազատներ, և որ իր տեղեկություններով՝ մինչ այժմ առնվազն 40 մարդ է առևանգվել։

Յանուլբաևի խոսքով՝ առևանգումներն իրականացրել են Կադիրովին հավատարիմ ռուսական անվտանգության ուժերը, որոնք հայտնի են որպես «Կադիրովականներ»։ Յանուլբաևը ենթադրել է, որ առևանգողները գուցե իրեն կասկածում են «1ADAT» տելեգրամյան ալիքի հետ առնչություն ունենալու մեջ, սակայն նա հերքել է՝ պնդելով, որ որևէ կապ չունի այդ ալիքի հետ։

Չեչեն բլոգեր Մինկաիլ Մալիզաևը հայտարարել է, որ իրեն ուղարկել են իր մոր և քրոջ մերկ լուսանկարները, ինչպես նաև պահանջել, որ դադարի Չեչնիայի իշխանություններին քննադատել: Նա նաև բացահայտ կերպով օգնություն է խնդրել լրատվամիջոցներից և իրավապաշտպաններից:

Դեկտեմբերի 24-ին Աբդուրախմանովն ասել է, որ ավելի վաղ առևանգված իր հարազատներից մի քանիսն ազատ են արձակվել: Հաջորդ օրը նա հայտնել է, որը Ռուսաստանի հարավում գտնվող Աստրախան քաղաքում առևանգվել են իր զոքանչն ու քույրը։

Իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել առևանգման մասին հաղորդումները:

Մինչդեռ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երկիմաստ պատասխան է տվել առևանգումների վերաբերյալ հարցին։

«Ես նույնպես տեսա այս հաղորդումները և հարցրել եմ «Ռոսգվարդիային» [Ռուսաստանի ազգային գվարդիա – խմբ.] և Անվտանգության դաշնային ծառայությանը, նրանք նույնպես [ոչ մի բան – խմբ․] չգիտեն դրա մասին: Եթե ​​նրանց առևանգել են, ապա մենք կփնտրենք նրանց»,- մեկնաբանել է Կադիրովը։

«Նրանք [ընդդիմադիր բլոգերները – խմբ․] պետք է հասկանան, որ եթե դիպչեն իմ ընտանիքի պատվին, ես այս մարդուն երբեք հանգիստ չեմ թողնի, նույնիսկ դատապարտվելու վտանգի պարագայում։ Իրենց հարազատներին, հավանաբար, տարել են նրանք, ում իրենք վիրավորել են»,- հավելել է նա։

Առևանգումները բացահայտելու փորձերի շրջանակում չեչենների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Vayfond կազմակերպությունը բաց նամակով դիմել է միջազգային իրավապաշտպան խմբերին, լրատվամիջոցներին, քաղաքական և հասարակական գործիչներին։ Նամակում կազմակերպությունը նշում է 50 մարդու մասին, որոնք, ըստ իրենց, առևանգվել են:

Չեչնիայում դեկտեմբերի 22-ից սկսվել են մարդկանց զանգվածային առևանգումներ։ Ըստ հաղորդումների՝ առևանգվել են կառավարության քննադատների ընտանիքների մինչև 50 անդամներ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել է առևանգումների մասին հաղորդումները, սակայն դրանք որակել է որպես «անձնական վիրավորանքներով» պայմանավորված հնարավոր հաշվեհարդարի դեպքեր:

Թումսո Աբդուրախմանովը, որը վտարանդի չեչեն բլոգեր է և ներկայում բնակվում է Շվեդիայում, դեկտեմբերի 22-ին առաջինն է հայտնել իր հարազատների առևանգման մասին։

Մեկնաբանել