Մեծ Բրիտանիայում 10 հազար կեղծ օլիմպիական դրոշ կոչնչացվի

Բրիտանական ոստիկանությունը երեկ «Հիթրոու» միջազգային օդանավակայանում բռնագրավել է 10 հազար կեղծ օլիմպիական դրոշ։ Դրանք Լոնդոն էին բերվել Չինաստանից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Առգրավված խմբաքանակի գինը կազմում է մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ։ Ոստիկանությունում հայտնել են, որ ներկրողը չի իմացել, որ այդ դրոշները չեն ստացել համապատասխան արտոնագիր։ Ամբողջ խմբաքանակը ենթակա է ոչնչացման։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել