Ստամոքսի քաղցկեղից զինվոր է մահացել

Հուլիսի 18-ին՝ ժամը 19:05-ին, ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ Ն զորամասի ժամկետայի զինծառայող շարքային Աշոտ Արսենի Սարդարյանը, պատճառը՝ ստամոքսի քաղցկեղ: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեցին ՊՆ քննչական ծառայության մամուլի բաժնից: Զինվորի մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գործի մանրամասները կպարզվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո` քսան օրից ոչ շուտ:

Մեկնաբանել