Արցախի բնակիչը Բերձորի մոտակայքում մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տարածքում

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Բերձոր քաղաքի մոտակայքում բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում Արցախի քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդգարության մեջ։