«Տպագրությունն էական է». զարգացնելով գեղարվեստական տպագրությունը Հայաստանում

Գեղանկարիչ Մերի Մունը արդեն երեք տարի է՝ հիմնել է Visual Gap մետաքսագործության արվեստանոցը Երևանում։ Մերին փորձում է աշխարհում տարածված գեղարվեստական տպագրությունը զարգացնել նաև Հայաստանում։ 2021-ի վերջին Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ Գյոթե կենտրոնում բացվեց «Տպագրությունն էական է» ցուցադրությունը։