Վարդենիսում «անհետացել են» համայնքի ղեկավարի աշխատասենյակի բանալիներն ու կնիքը. փաստաբան

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո խոշորացված Վարդենիս համայնքում տեղի ունեցած իրադարձությունների մասին կարելի է բազմասերիանոց ֆիլմ պատրաստել, թե ինչպիսին չպետք է լինի իրավական պետությունը, կարծում է Վարդենիսի ընտրված քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Խաչատրյանը ընդդիմության միասնական թեկնածուն էր, նա ներկայացնում է «Ահարոն Խաչատրյան» դաշինքը։ Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ առ այսօր Ահարոն Խաչատրյանը չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, քանի որ «համայնքի ղեկավարի աշխատասենյակի բանալիներն ու կնիքն անհետացել են»։