Հունվարի 20-ին կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում հունվարի 20-ին կատարվել է 3 605 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 628 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 17,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 125 մարդ։ Մահվան դեպք չի արձանագրվել:

Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 957 դեպք, որոնցից 333 982-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 663 980 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 6 430 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 026 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 519 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 349 957 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 030 710 դեպքով, Ադրբեջանը 64-րդ տեղում է՝ 629 352 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 736 215 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 236 567 դեպքով:

Մեկնաբանել