Պատրաստեց Լիա Ավագյանը
Փաշինյանի իշխանության «կարծրացման» ու Ադրբեջանում հեղափոխության հիմքերի շուրջ․ զրույց Վիգէն Չըթըրեանի հետ
Post navigation
Posted in:
Պատրաստեց Լիա Ավագյանը
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամաբ երևանյան ակումբներից մեկում ոտնձգության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 2024-ի մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Ոսկանյանի հետ, նրան ձեռքով անհարգալից ժեստ են ցույց տվել, վերցրել են հեռախոսը, այն վերադարձրել և քաշքշել՝ «պատճառելով ֆիզիկական ցավ»։ Քրեական վարույթը նախաձեռնվել է խմբի կազմում խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով։ Ոսկանյանը ճանաչվել է տուժող։ Ոսկանյանը, անդրադառնալով միջադեպի պատճառներին, նախկինում նշել էր, որ վստահ է՝ տեղի ունեցածը իր մասնագիտական գործունեության հետ է կապված։
«Կա՞ն հիմքեր ու փաստեր, որ տավուշյան շարժումը ուղղորդվում է Ռուսաստանի կողմից»․ մայիսի 7-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ Վերջինս պատասխանեց՝ «հիմքերն ու փաստերը գալիս են հեռվից, իսկ դատողությունները քաղաքական են»։ «Այն խմբերը, որոնք ամեն բան անում են, որ Հայաստանը չունենա պետական սահման, Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, որ կարողանան վնասել ՀՀ ինքնիշխանությանն ու հեղաշրջում իրականացնելով՝ գան իշխանության»,- ասաց Հովհաննիյանը։ Նա խորհուրդ տվեց հետևել ռուսական պետական հեռուստաալիքներին, ՌԴ-ում ապաստանած հայ քաղաքական գործիչներին։ Ինչո՞ւ ռուսաստանյան ուղղորդման հետ կապված չկան իրավական գնահատականներ՝ հարցրին լրագրողները Հովհաննիսյանին։ Ի պատասխան վերջինս հիշեցրեց՝ քանի զինված խմբեր են Հայաստանում բացահայտվել […]
Եթե եկեղեցին է առաջնորդություն ստանձնում, նշանակում է՝ հասել ենք քաղաքական դեգրադացիայի. նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած շարժումը քաղաքական օրակարգի, պահանջների հստակեցման խնդիր ունի: Այնուամենայնիվ, նշում է վերլուծաբանը, առնվազն իշխանափոխության խնդիր դնելու են:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցություններին։ «Մենք կառուցողաբար ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ, վերջ տալ երկարամյա հակամարտությանը։ Կան մի շարք սկզբունքներ՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ Ալմա-Աթայի՝ դեռևս 1991թ․ ստորագրված փաստաթղթի և դրանում արձանագրված, ամրագրված սկզբունքների հիման վրա։ Արդեն նշեցի, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և հուսամ մոտ առաջիկայում այստեղ ևս արդեն շատ կոնկրետ արդյունքներ կկարողանանք արձանագրել», – ասել է Միրզոյանը։ Ադրբեջանի պետական գործակալության լրագրողը դիտարկում է արել, որ կարծես խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները «պինգ-պոնգ դիվանագիտություն» լինեն։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասել է․ «Այդ […]
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի ավանդական շքերթին․ այսօր հայտնել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նա հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդները։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չի կարողանա մասնակցել շքերթին, չի մասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նա հենց վերջերս՝ 10 օր առաջ էր Մոսկվայում, նրա հետ անցկացվել են սերտ շփումներ, հինգժամյա շփում նախագահների միջև։ Դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանում հենց այդ օրերին անցկացվելու է հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին»,- ասել է Ուշակովը։ Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի […]