Հայաստանի ՊՆ-ն հերքում է Քարվաճառի հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառի հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին լուրը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում։

Փետրվարի 10-ին էլ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը հայտարարել էր, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր նաև այդ տեղեկությունը։

Մեկնաբանել