Փետրվարի 15-ին Երևանում կփորձարկվեն էլեկտրաշչակներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի՝ Արգիշտի 1, Պարոնյան 40, Տերյան 72, Տերյան 44 հասցեներում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկում։

Նախարարությունը խնդրում է չանհանգստանալ:

Փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել