Moody’s-ը վերանայել է ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամի վարկանիշը

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (European Financial Stability Facility, EFSF) երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը վերանայել է «կայունից» «բացասական», հաղորդում է BBC-ն:

Գործակալությունը որոշումը պայմանվորում է նախօրեին Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի վարկանիշների կանխատեսումների վերանայմամբ, քանի որ այս բոլոր երկրները հիմնադրամի երաշխավորներն են, ընդ որում՝ Գերմանիայի մասնաբաժինն ամենամեծն է՝ 29%:

EFSF-ն ստեղեծվել է 2010թ.՝ նպատակ ունենալով աջակցել եվրոպական երկրներին պարտքային ճգնաժամի դեմ պայքարում: Ակնկալվում է, որ մոտ ապագայում այն կփոխարինվի Կայունացման եվրոպական մեխանիզմով:

Մեկնաբանել