Հայ գիտնականներն ուսումնասիրել են քովիդի հետևանքները՝ 10 հազար հետազոտություն, 1 700 մասնակից

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց մոտ 1-2 ամիս անց Երևանի պետական բժշկական համալսարանը որոշեց համավարակին գիտական պատասխան տալ՝ սկսելով լայնածավալ հետազոտություններ։ Որքա՞ն են մնում հակամարմինները մարդու օրգանիզմում, և ինչպե՞ս է արձագանքում մարդու նյարդային համակարգը քովիդին։ Հետազոտության արդյունքներին՝ գիտական հոդվածների տեսքով, երկար չենք սպասի։