Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից․ կառավարությունը հավանության արժանացրեց համապատասխան օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատ­մա­մբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորու­թյուն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,- նշված է որոշման հիմնավորումներում:

Օրենսդրական փոփոխությունը առաջիկայում քննարկվելու է նաև խորհրդարանում։

Մեկնաբանել