Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Այս մասին նա հայտարարել Է այսօր՝ փետրվարի 22-ին, Էստոնիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ուկրաինական Unian լրատվական գործակալությունը։
«Ի դեպ, ուզում եմ ասել, որ արտաքին գործերի նախարարությունից ինձ հարցում է եկել, որպեսզի ես քննարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը»,- ասել է Զելինսկին։
***
Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։