ՆԱՏՕ-ն գործի է դնում պաշտպանական պլանը, ուժեղացնում արևելյան սահմանները

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են գործի դնել պաշտպանական պլանը․ փետրվարի 24-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Դա նշանակում է, որ դաշինքի արևելյան սահմաններն ուժեղացվելու են, բացի զինվորականներից, լինելու են նաև արագ արձագանքման ուժեր։

Ստոլտենբերգի խոսքով՝ «Ռուսաստանը, հարձակվելով Ուկրաինայի վրա, փակել է դռները իրավիճակի քաղաքական հանգուցալուծման համար»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ դաշինքը Ուկրաինայում զորքեր չունի և չի պատրաստվում զորք ուղարկել այնտեղ։

ՆԱՏՕ-ի անդամներից բալթյան երկրներն ու Լեհաստանը դիմել են դաշինքին՝ գործարկելու պայմանագրի չորրորդ հոդվածը, որը ենթադրում է դաշինքի խորհրդակցությունների գումարում, եթե անդամներից մեկը համարում է, որ իր անվտանգությունը սպառնալիքի տակ է։