Միրզոյանը հանդիպել է Կանադայի արտգործնախարարին

Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։ Զրուցակիցնեերը կարևորել են Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի առաքելության իրականացումը, որը նախորդ շաբաթվանից գտնվում է Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում։

Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ:

Մեկնաբանել