Արցախի ԱԽ-ն հերքում է ամբողջ շփման գծով ադրբեջանական կուտակումների մասին լուրերը

Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական կողմի կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը։

«Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: Տեղեկացնում ենք, որ Արցախի պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Գրասենյակից հորդորում են զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

Մեկնաբանել