Ոստիկանապետը անձնագրային սեղանի աշխատակիցներին հրահանգել է քաղաքացիների հետ բարեկիրթ լինել

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով հուլիսի 26-ին ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը և անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը օպերատիվ խորհրդակցություն են անցկացրել անձնագրային և վիզաների վարչությունում, հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Արմեն Հակոբյանը ԱՎՎ աշխատակիցներին փոխանցել է ոստիկանության պետի պահանջները՝ ղեկավարվել միայն ֆունկցիոնալ պարտականությունները կարգավորող իրավական ակտերով, զերծ մնալ անօրինական գործողություններից, քաղաքացիների հետ հարաբերություններում լինել բարեկիրթ:

Ներքին անվտանգության վարչության պետը նաև փոխանցել է Վլադիմիր Գասպարյանի ցուցումը՝ ներկայացնել անձնագրերի տրամադրման և փոխանակման ընթացակարգը պարզեցնելուն և կատարելագործելուն ուղղված նոր առաջարկություններ:

Մեկնաբանել