«Եթե բոլորը» կինոնկարի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը և ֆիլմի երաժշտական մասի ձևավորող Վահագն Հայրապետյանը պատմում են ֆիլմի ստեղծման և ընդունելության մասին ու հավելում, որ այն մարդկային լեզվով պատմում է սիրո մասին:
«Եթե բոլորը» սիրո մասին է
-
Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ
Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
-
Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ․ մարտի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի և դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, իսկ կարգավորումները տեղ են գտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,- շեշտեց արտգործնախարարը։ Միրզոյանը անդրադարձավ Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին ու հայտարարություններին՝ հիշեցնելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանի քաղաքացիները հանգիստ չեն կարող ապրել իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Նա նաև հայտնեց, որ Հայաստանը կրկին ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ «Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, […]
-
Վահագն Ալեքսանյանը սխալվում է. Մոնումենտի առանձատունն այլևս Հովիկ Աբրահամյանին չի
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե սխալ են մամուլի հրապարակումները այն մասին, որ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Երևանի Ազատության պողոտայի 1/6 հասցեում գտնվող առանձնատունը վաճառվել է ու այլևս նրան չի պատկանում։ Լրագրողների դիտարկմանը, որ տվյալ առանձատունը Հովիկ Աբրահամյանին այլևս չի պատկանում, Ալեքսանյանը հակադարձեց. «Չէ, սխալվում եք, պատկանում է։ Մամուլը սխալ գրեց, ինչպես հաճախ անում է։ […] Ես ճշտել եմ, պատկանում է [Հովիկ Աբրահամյանին – խմբ.]»,- ասել է Ալեքսանյանը։ ՍիվիլՆեթը 2022-ի մարտին պարզել էր, որ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատունը վաճառել […]
-
Դատախազությունը պահանջում է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարից բռնագանձել տունը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Մեկ հայցադիմումով՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Հ.-ից (Արմեն Հարությունյան) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 մլն դրամ. Շուրջ 312 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ:Մյուս հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «ԱԼՔՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ք.-ից […]
-
«Իրանը վստահելի գործընկեր է խաղաղության հաստատման գործում»
«Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար». մարտի 22-ին Երևանում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին և խնդիրներին լուծում տալու համար։ Բաղերի Քանին նաև հայտնել է, որ հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներում ընդգծվել է Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ «Եվ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։
-
Ծառահատված Երևանը․ Երևանի երեք այգիները
Երևանում այգիների վարձակալության գործընթացն իրականացվել է երեք փուլով։ Առաջին փուլը 1990-ականներին էր, երկրորդը՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ընթացքում էր (2003-2009թթ․), երրորդը Տարոն Մարգարյանի՝ (2011-2018թթ․): Մյուս քաղաքապետերի օրոք էլ կնքվել են վարձակալության պայմանագրեր, բայց «առյուծի» բաժինը հենց այս երկուսին է հասնում։ Ըստ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի՝ 2015-ին Երևանում արձանագրվել է ընդհանուր առմամբ 6,760 հա մակերեսով կանաչ տարածք (մակերեսի 30,3%-ը)։ «Ծառահատված Երևանը» հոդվածաշարի հերթական մասում ՍիվիլՆեթը ստացել և վերլուծել է Օղակաձև զբոսայգու վեցերորդ գոտու, «Արաբկիր» մանկական այգու և Կոնսերվատորիայի դիմացի այգու վարձակալության պայմանագրերը։ Այս վարձակալության պայմանագրերի գերակշիռ մասը բաժին է հասնում Տարոն Մարգարյանի պաշտոնավարման՝ 2016-2017 ժամանակահատվածին։ Մեր ուսումնասիրությունը նախ […]
-
ԱՄՆ-ը չի ցանկանում բռնություն տեսնել Ղարաբաղում․ Քըրբի
Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը․ մարտի 21-ի ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական համակարգող Ջոն Քըրբին։ Նրան հարց է ուղղվել ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման և նրա մասին, թե ինչպես է Վաշինգտոնը դիտարկում «Ղարաբաղի տարածաշրջանում 2000 ռուս զինծառայողների ներկայությունը»։ «Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը։ Չենք ուզում որևէ բռնություն տեսնել, այլ ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Քըրբին։ Լրագրողը կրկնել է ռուսների ներկայության մասին հարցը, սակայն Քըրբին ձեռնպահ է մնացել մեկնաբանություն անելուց։