Գիշերը Արցախի սահմանագծում հարաբերական կայուն է եղել․ ՊԲ

artsakh nk

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը։
«Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար»։

***

Մարտի 24-ին ադրբեջանական կողմը, խախտելով շփման գիծը, առաջ է շարժվել Արցախի արևելյան հատվածում և իր վերահսկողության տակ առել Փառուխ գյուղը՝ վտանգ ստեղծելով նաև Խրամորթ գյուղի համար, որտեղից կանայք և երեխաները տարհանվել են։

Մարտի 24-25-ին Փառուխի Հարակից կարևոր բարձունքների համար մարտերում հայկական կողմը հաղորդել է իր երեք զոհի և 14 վիրավորի մասին։ Ըստ Արցախի ՊԲ-ի՝ ադրբեջանցիները հինգ զոհ են տվել մարտերում։

Ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել։

Մեկնաբանել