Ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի է ենթարկվել և ընկել ձորակը

Դրմբոն-Մարտակերտ ճանապարհին ադրբեջանական շարասյան կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող արցախցու ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը, հայտնում է Արցախի դատախազությունը։

«Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում, Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները»,- ասված է հաղորդագրությունում։

Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել