Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնության գործով երկու անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեն պարզել է Գյումրում ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը:

«Մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեից տեղեկացնում են, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը ձերբակալվել են։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպին։ Նա դատապարտում է բռնության դրսևորումը և ներողություն խնդրում տեղի ունեցածի համար․ «Գյուրմրիի դեպքերի առիթով միայն հարկ եմ համարում արձանագրել, որ միջադեպն արձանագրվել է իշխանության կազմակերպած սադրանքի և ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության արդյունքում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաղաթելյանը։

Մեկնաբանել