Զոհվածների ծնողներն ու ընդդիմությունը պահանջում են Փաշինյանին առնչվող գործը դռնբաց քննել

Զոհված զինծառայողների ծնողները մայիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի դիմաց էին՝ պահանջելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն իրականացվի դռնբաց։ Նախօրեին կայացած նիստի ընթացքում վիճաբանություն էր տեղի ունեցել ծնողներից որոշների ու գործը քննող դատավոր Կարեն Բիշարյանի միջև, որից հետո դատավորը որոշել էր նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնել։ Այսօրվա բողոքի ցույցի ժամանակ ծնողներին միացան նաև Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները։

Մեկնաբանել