Հունիսի 2-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
LIVE. Կառավարության նիստը, հունիսի 2
-
Արցախում պատերազմից մեկ տարի անց. զոհվածների հարազատները՝ Եռաբլուրում
2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում սկսվեց մեկօրյա պատերազմը, որի հետևանքով ունեցանք 223 զոհ։ Նրանցից շատերի դիերը հարազատները կարողացել են հասցնել Հայաստան ու հուղարկավորել Եռաբլուրում, որոշներն էլ հուղարկավորել էին Արցախում։ Պատերազմից մեկ տարի անց զոհվածների հարազատները Եռաբլուրում են։
-
Գերիներին ազատելու համար կարող ենք աշխատել անգամ ադրբեջանցի այլախոհների հետ.
Հայաստանի կառավարությունը խախտել է գերիների վերադարձի գործընթացում հիմնարար բոլոր երեք սկզբունքները․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է հակամարտությունների կարգավորման հարցերով մասնագետ, վերլուծաբան Հրայր Պալեանը։ Նա կոչ է անում միջազգային հանրությանը բոյկոտել Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովը, իսկ հայերին՝ ապահովել միջազգային լայն կոնսոլիդացիա գերիներին ազատելու համար։
-
Արցախի մշակութային վտանգված ժառանգությունը․ հայաթափումից մեկ տարի անց
Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել։ Ադրբեջանը սկսել է ջնջել հայկական մշակութային ժառանգությունը, ինչի մասին բազմաթիվ են վկայությունները։ Մասնագետները ահազանգում են, որ մշակութային եղեռնը չկանգնեցնելու դեպքում հայկական հետքը Արցախի տարածքից ժամանակի ընթացքում կոչնչանա։ Ինչ է անում միջազգային հանրությունը խնդրի շուրջ, ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունը, ինչ լուծումներ են անհրաժեշտ և ինչ կունենանք անգործության արդյունքում։
-
Արցախը «վիդեոռոլիկ» է և վերջ
Արցախը վերածեցինք «վիդեոռոլիկի»։ «Վիդեոռոլիկներ», որ ուղեկցվում են տնայնագործական մեղեդիով կամ «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտությամբ։ Տպավորող տխրությամբ նախադասություններ կարող եմ գրել Ղարաբաղի մասին։ Կներեք, որ Արցախ չեմ ասում, սրան ավելի եմ սովոր։ Կարող եմ գրել այնքան տխուր, որ նույնիսկ ամենասառնասիրտը հուզվի։ Բայց Ղարաբաղի մասին չի կարելի սիրուն-տխուր բան գրել։ Որովհետև ինքը չկա ու, ամենայն հավանականությամբ, էլ չի լինի մեզ համար։ Ինքը իրենով կա՝ հող, սար, երկինք, արև, բերքը, թութ կլինի։ Ամեն ինչ լինելու է։ Բացի մեզնից։ Հրաշքը չի բացառվում։ Բայց այսօրվա դրությամբ չոր ողբերգություն է։ Ողբերգության մասին սիրուն-տխուր բան գրել չի լինում։ Գրածն էլ ընդամենը գինն իջեցնում է, դարձնում է […]
-
Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճռականորեն պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը․ հանձնախումբ
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման և ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև։ Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հետևանքով Լեռնային Ղարաբաղից` իրենց նախնիների հողերից վտարված ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանման մեկ տարին: Այս ծանր տարեդարձին մենք հարգում ենք արմատախիլ արված կյանքերն ու հիշում վերապրած ցավալի իրադարձությունները։ Սա դաժան հիշեցում է, որ այս ճգնաժամը հեռու է ավարտից, իսկ արդարությունը՝ դեռևս անհասանելի: Վերադարձի իրավունք ըպետք է լինի իրացվող ջանքերի առաջնագծում: Բաքվի ապամարդկային հռետորաբանությամբ և ցեղասպան մտադրություններով խթանված զանգվածային բռնի տեղահանումը, որը նշանավորվեց ինամսյա ավերիչ շրջափակմամբ և բացահայտ […]
-
Մեկ տարի՝ առանց Արցախի. ինչպե՞ս են հարմարվել արցախցիները նոր միջավայրին
2023-ի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել ու Հայաստանում է հաստատվել շուրջ 115 հազար արցախցի։ Նրանցից շատերն ամիսներ շարունակ բազմաթիվ դժվարությունների միջով են անցել, բախվել տարբեր խնդիրների։ Ինչպե՞ս են արցախցիները հարմարվել նոր միջավայրին՝ տեղահանությունից մեկ տարի անց. փորձել ենք ներկայացնել թե՛ հարմարվող, թե՛ չհարմարվող ընտանիքներին։