Հունիսի 14-15-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բուլղարիայում, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպումներ կունենա Բուլղարիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և արտգործնախարարի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: