Ո՞րն է Վերին Լարսի այլընտրանքը Հայաստանի համար. զրույց Նորայր Գևորգյանի հետ

Ճգնաժամային իրավիճակներում Վերին Լարսի այլընտրանքը Հայաստանի համար կարող է լինել լաստանավերով և բեռնատար օդանավերով փոխադրումները, ասում է բեռնափոխադրող «Սպիննակեր Գրուպ» ընկերության տնօրեն Նորայր Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա նշում է, որ լաստանավերով և օդային ճանապարհով հնարավոր է շահավետ փոխադրում կազմակերպել՝ կախված ապրանքի տեսակից: Ապրանքն առաջին հերթին պետք է ունենա բարձր արժեք, որպեսզի շահավետ լինի այն փոխադրել հատկապես օդանավով։ Գևորգյանը նկատում է, որ հայկական ծիրանի ողջ քանակի արտահանումն օդանավի միջոցով անիրատեսական է:

Մեկնաբանել