Բորիս Ջոնսոնը հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Լուսանկարը՝ The Economist-ի

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, հայտնում է BBC-ն։

Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի ժողովուրդին և իր կողմնակիցներին աջակցության համար և հայտարարել է, որ տխուր է «աշխարհի լավագույն աշխատանք» լքելու համար։

Բորիս Ջոնսոնը նշել է, որ կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, քանի դեռ կուսակցությունը նոր առաջնորդ չի ընտրել: Նոր վարչապետը պաշտոնը կստանձնի հոկտեմբերին կայանալիք կուսակցական խորհրդաժողովի ժամանակ:

Բրիտանիայի կառավարությունում արդեն մի քանի ամիս ճգնաժամը շարունակվում է՝ կապված վարչապետի նկատմամբ վստահության հետ։ Ջոնսոնի հրաժարականը պայմանավորված է կառավարության և նրա անդամների կողմից վարչապետի նկատմամբ ճնշումներով։ Վերջին օրերին իրենց պաշտոնները լքել են ավելի քան 50 նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ Ջոնսոնի մերձավորներից մի քանիսը։

Ջոնսոնին հեռացնելու փորձեր նրա կուսակիցները նախաձեռնել են ամբողջ տարվա ընթացքում։ Վերջին առիթը Ջոնսոնի կառավարության անդամ Քրիս Պինչերի հետ կապված սկանդալն էր, որին մեղադրել են տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:

Խորհրդարանականներին զայրացրել է այն փաստը, որ Ջոնսոնն այդ պատգամավորին նշանակել էր բարձր պաշտոնի՝ հակառակ նրան, որ Պինչերին նախկինում էլ են մեղադրել նման գործողությունների համար։ Ներքին հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ մեղադրանքները հիմնավորված են եղել: