Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Նշվում է նաև, որ Փաշինյանն արձակուրդն անկացնելու է Հայաստանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Նշվում է նաև, որ Փաշինյանն արձակուրդն անկացնելու է Հայաստանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ու փրկարարական աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ երեկվանից հարյուրավոր կամավորներ դիմել են ԱԻՆ, որպեսզի աջակցեն փրկարարներին։
Սեպտեմբերին սպասվում է Հայաստանի և Թուրքիայի առևտրի, հաղորդակցությունների և արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այս մասին հայտնում է թուրքական GazeteKars-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյային։ Խորհրդաժողովին ավելի մանրամասն քննարկվելու են Թուրքիա-Հայաստան հատուկ ներկայացուցիչների միջև պայմանավորվածություններն ու տեխնիկական հարցերի իրականացման հարցերը: Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական կողմը հակված է հանդիպումն անցկացնել Կարս քաղաքում, հատկապես, որ «Թուրքիա-Հայաստան սահմանին ուսումնասիրություններ են կատարվել»: Լրագրող Buse Gençtürk-ը, որին ԱԳՆ պաշտոնյայից հայտնի են դարձել նաև այլ մանարամասներ, հայտնել է, որ երկկողմ քննարկումներում սպասվում են տեխնիկական հարցերի քննարկումներ. օրինակ՝ անհրաժեշտ է աշխատանքներ տանել Իգդիրում գտնվող և երկու պետությունները միացնող 178 մետր երկարություն ունեցող Ալիջան կամրջի ուղղությամբ, ինչպես նաև պարզել, […]
Հայկական կարմիր խաչը «Սուրմալու» առևտրի կենտրոնում մարդասիրական օգնություն է ցուցաբերում պայթյունից տուժածներին և նրանց հարազատներին։ 21 ժամվա ընթացքում առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 80 անձի, որոնք ունեցել են տարբեր վնասվածքներ։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: «Պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- նշել է Փամբուխչյանը: *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրում։ *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել […]
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նկարահանման ժամանակ անհետ կորածների թիվը 16 էր, զոհվածներինը՝ 6։ Թարմացված տվյալներով՝ այժմ կա 15 ահետ կորած։ Ըստ ԱԻ նախարարի տեղակալի՝ հրդեհը, ըստ էության, տեղի է ունեցել պահեստային հատվածներում։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանքիներին։ «Խորապես ցնցված եմ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի լուրից։ Ցանկանում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել այդ ողբերգության հետևանքով տուժածներին»,- Թվիթերի իր էջում գրել է Քըլըչը։ *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար […]