Դատախազությունը պահանջում է Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգներից ու փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը, որ ներկայացրել էր Գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը մասնավորապես պահանջում է բռնագանձել 28 անշարժ գույքեր, 16 տրանսպորտային միջոցներ կամ դրանց շուկայական արժեքը՝ ավելի քան 2,5 միլիարդ դրամ։

Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել իրավաբանական անձանց տրամադրված 668 միլիոն դրամի փոխառությունների պահանջի իրավունքը, նաև՝ 19,2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18,6 միլիոն դրամ՝ որպես ավանդների մնացորդ, ինչպես նաև 17 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։

Մեկնաբանել